Ռուսաստանի Պրիմորյեի բնակիչը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման` վեճի ընթացքում կնոջը տան նկուղում խեղդելու համար:
«Դատարանը պարզել է, որ 2013 թ. հոկտեմբերին, լինելով հարբած վիճակում, կնոջ հետ կենցաղային վեճի ընթացքում ամուսինը վերջինիս նետել է ջրով լի նկուղը: Ընդ որում` զոհի գլուխը ջրում սուզած է պահել, ինչի հետեւանքով վերջինս խեղդվել է: Ըստ փորձագիտական եզրակացությունների` կինը մահացել էր շնչառական ուղիները փակվելու եւ դրանցում ջուր լցվելու հետեւանքով», — ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
Լեսոզավոդսկի մարզային դատարանը ամուսնուն մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 8 տարի եւ մեկ ամսվա ազատազրկման, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



























