Ավստրալիայի Դարվին քաղաքի Ջեյսոն անունով բնակիչը տանն է եղել, երբ բակի հակառակ կողմից իր շան հաչոցն է լսել: Շորտերով եւ բջջային հեռախոսով դուրս գալով փողոց, տղամարդը սկսել է փնտրել շանը, սակայն մի քանի րոպե անց ինքն է մոլորվել բակում:

Ջեյսոնը զանգահարել է ոստիկանություն պատմել, որ մոլորվել է սեփական տան բակում, սակայն դիսպետչերը սկզբում նրա խոսքը լուրջ չի ընդունել: Ոստիկանները ժամանել են միայն Ջեյսոնի երկրորդ զանգից հետո եւ նրան գտել թփերի մեջ քնած: Իրավապահները արթնացրել են տղամարդուն եւ օգնել տուն հասնել, հաղորդում է Utro.ru-ն: