Ճապոնիայի Օսակի քաղաքի կենտրոնում ուժեղ հրդեհի հետեւանքով արգելափակվել է 40 գնացքների երթեւեկությունը:

Օսակիի կենտրոնական հրշեջ վարչության տեղեկատվությամբ՝ հրդեհը տեղի է ունեցել Ձյուսո կայարանի մոտ գտնվող ռեստորանում: Այդուհանդերձ, կրակը տարածվել է հարեւանությամբ գտնվող միանգամից 10 շինություններում, որի ընդհանուր մակերեսը կազմել է հազար քմ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 50 միավոր տեխնիկա:

Հրդեհի պատճառով չեղյալ է համարվել Օսակին հարեւան Կոբե քաղաքին կապող երկաթուղային գծերով երթեւեկությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախնական տվյալներով՝ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: