Քալիֆորնիայի բնակիչը, ով Լաս Վեգասում 500 հազար դոլար է տանուլ տվել, դատի է տվել խաղատանը, պնդելով, որ անձնակազմը հարբեցրել է իրեն ու ինքը ոչինչ չի հիշում:

Մարկ Ջոնսթոնը հունվարի 30-ի երեկոյան ժամանել է Լաս Վեգասի Downtown Grand Casino խաղատուն ու խաղասեղանի շուրջ մոտ 17 ժամ անցկացրել: Այդ ընթացքում անձնակազմը նրան բազմաթիվ անվճար ըմպելիքներ է հյուրասիրել:

Հաջորդ առավոտյան Ջոնսթոնը արթնացել է իր համարում՝ չհիշելով նախորդ գիշերվա մասին ու չիմանալով, որ կես միլիոնի հասնող պարտք է կուտակել: Կազինոն հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Նեւադա նահանգի օրենքներով խաղատներին արգելվում է թույլ տալ հաճախորդների շարունակել խաղը, եթե նրանք հարբած վիճակում են: Լաս Վեգասը գտնվում է հենց այդ նահանգում: