Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն ու դիվանագիտական կորպուսին ուշադրություն դարձնել «օկուպացիոն գծի մոտ իրավիճակին՝ Ռուսաստանի կողմից սադրիչ գործողությունները կանխելու համար»:
Վրաստանի ԱԳՆ համաձայն՝ մարտի 6-ին Հարավային Օսիայի ռազմաբազայից ռուսական Մի-8 ռազմական ուղղաթիռը ներխուժել է Թբիլիսիի կողմից վերահսկվող օդային տարածք, անցել է Վրաստանի ՆԳՆ պահակակետերի ու ոստիկանության շենքի վերեւով:
Բացի այդ, հինգշաբթի օրը ռուսական անօդաչու թչռող սարքը, որը մեկնարկել էր Աբխազիայից, անցել է Զուգդիդիի Խուրչա գյուղում տեղակայված ՆԳՆ դիրքերի վրայով, հաղորդում է ԱԳՆ-ն:



























