Ամերիկացի աստղագետները, որոնք աշխատում են Hubble աստղադիտակով, ականատես են եղել եզակի երեւույթի. նրանց աչքի առաջ P/2013 R3 երկնաքարը պայթել է՝ բաժանվելով ավելի քան տաս հսկայական բեկորների:
Ինչպես NASA-ի պաշտոնական հաղորդագրության մեջ է ասվում, երկնային մարմնի քայքայումը հաջողվել է գրանցել առաջին անգամ:
Որպես կանոն, գիսաստղերը բաղկացած են սառույցից, մետաղից ու քարից: Հենց սառույցը, որի հալչելն առաջացնում է գիսաստղի պոչը, պատճառ է դառնում մարմնի քայքայման համար: Բարձր ջերմաստիճանի կամ կենտրոնախույս ուժի պատճառով այն սկսում է կոտրվել ու գիսաստղը բեկորների է վերածվում:
Երկնաքարերը ամբողջությամբ բաղկացած են քարից, ուստի P/2013 R3-ի պայթյունի հստակ պատճառները բացատրել առայժմ չի հաջողվել: Աստղագետներն առայժմ միայն հերքել են այլ երկնային մարմնի հետ բախումը, քանի որ Hubble-ը նման օբյեկտներ չի ֆիքսել: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն:




























