Իրանի ռազմանավը Սոմալիի ափերի մոտ կանխել է ծովահենների հարձակումը իրանական նավթային տանկերի վրա, որը ուղեւորվում էր եգիպտական նավահանգիստ:
Ռազմանավը իրանական նավերի պաշտպանության գործառույթներ է իրականացնում Ադենի ծոցում եւ Սոմալիի ափերի մոտ, հաղորդում է ISNA գործակալությունը:
Տանկերը, որ 300 հազար տոննա նավթ էր տեղափոխում, ներկայումս շարունակում է իր ուղին:




























