Կանադան հետ է ուղարկում ռուսաստանցի 9 զինծառայողների, որոնք երկրի տարածքում գտնվում էին ռազմական գերատեսչությունների միջեւ երկկողմանի փոխանակման ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնել են վարչապետ Սթիվեն Հարփերի ներկայացուցիչները՝ մատնանշելով, որ ռուսաստանցիները «տեղեկացվել են մարտի 6-ի ցերեկը, նրանց պատրաստվելու համար 24 ժամ են տվել»:
Ճշտված տվյալներով՝ զինվորներից վեցը Սենտ Ջոնում (Քվեբեկ) անգլերեն եւ ֆրանսերեն էին սովորում, երկուսը ամերիկյան Գեջթաուն կայանում (Նյու Բրանսուիկ) նախապատրաստական դասընթաց էին անցնում, եւս մեկը կանադացի զինվորներին ռուսերեն էր սովորեցնում Գատինոյում (Քվեբեկ), հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, մարտի 4-ին Կանադան որոշել էր դադարեցնել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը:



























