Երեւանի քաղաքապետարանը, Կանանց միջազգային տոնին ընդառաջ, աշխատանքային առավոտը սկսել է տոնական անակնկալով:

Քաղաքապետարանի  քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակի բոլոր կին այցելուներին այսօր դիմավորում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձով բացիկներով եւ ծաղիկներով:

Անակնկալը հաճելիորեն զարմացրել է կանանց եւ աղջիկներին, ովքեր շտապել են իրենց շնորհակալությունը հայտնել ուշադրության եւ օրն իսկապես ջերմությամբ լցնելու համար: