Կայացել է նախագահներ Բարաք Օբամայի ու Վլադիմիր Պուտինի զրույցը, որը շարունակվել է մեկ ժամ: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդվում է, Օբաման ընդգծել է, որ Ռուսաստանի գործողությունները խախտում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչը ստիպել է, որ ԱՄՆ-ն մի քանի պատասխան քայլերի գնա, որոնք իրականացվել են եվրոպացի գործընկերների հետ համակարգված ու համաձայնեցված կերպով:

Նախագահ Օբաման հայտարարել է, որ իրավիճակը կարել է լուծել դիվանագիտական ճանապարհով, ինչը բխում է նաեւ Ռուսաստանի, ուկրաինացիների ու միջազգային հանրության շահերից: Այդ դիվանագիտական լուծման շրջանակներում Ռուսաստանի ու Ուկրաինայի կառավարությունները հնարավորություն կստանային ուղիղ բանակցություններ սկսել:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ պետքարտուղար Քերրին կշարունակի երկխոսությունները Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ուկրաինայի կառավարութան ու այլ միջազգային գործընկերների հետ՝ դիվանագիտական լուծման հասնելու նպատակով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: