Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին ծանր վիճակում տեղափոխվել են Մոսկվայի բուժհաստատություններից մեկը: Այս մասին գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Աղբյուրի տվյալներով՝ Յանուկովիչին հիվանդանոց են տեղափոխել՝ ինֆարկտ կասկածելով: Նրա առողջական վիճակը ծանր է գնահատվում: Այդ տեղեկությունների պաշտոնական հաստատում առայժմ չի ստացվել:
Նշենք, որ մարտի չորսին ինտերնետում տեղեկություններ էին հայտնվել, որ Յանուկովիչն, իբրեւ թե, մահացել է ռոստովյան հիվանդանոցում: Ավելի ուշ ռոստովյան բժիշկները հերքել էին այդ տեղեկությունները:
Վերջին անգամ Յանուկովիչը հանրության առաջ ելույթ ունեցել փետրվարի 28-ին՝ Դոնի Ռոստովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:



























