Ուկրաինական Նիկոլաեւա քաղաքից ոչ հեռու պատերազմի ժամանակներից մնացած զինամթերքի հետ անզգուշաբար վարվելու արդյունքում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ԱԻ պետական ծառայությունը:

Դեպքի վայրում հայտնաբերել են պատերազմի ժամանակaշրջանից մնացած 26 հրետանային արկեր, որոնք, նախնական տվյալների համաձայն, հավաքվել են Շիրոկոլանովսկի պոլիգոնում:

Մարտի 7-ին Նիկոլաեւսկի շրջանում Ուկրաինայի ԱԻ պետական ծառայության ԳՎ պիրոտեխնիկական խումբը լրացուցիչ ուսումնաիրություն կանցկացնի ու կվնասազերծի զինամթերքը, հաղորդում է «Կորեսպոնդենտը»: