Չինաստանում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ առաջին կորպորատիվ դեֆոլտը: Արեւային մարտկոցների տեղական արտդրող Shanghai Chaori Solar Energy Science & Technology Co.-ն չի կարողացել վճարել 14,7 մլն դոլարի հասնող տոկոսների վճարում:
Իրենց հերթին Չինաստանի իշխանությունները հաղորդել են, որ չեն խոչընդոտելու դեֆոլտին:
Chaori Solar-ը պատրաստ է արժեթղթերի տեերին վճարել 1 մլրդ յուանից միայն 4 մլն-ն: Ըստ որում, ընկերությունը հայտարարել է, որ «Կձեռնարկի բոլոր ջանքերը, որպեսզի պարտատոմսերի սեփականատերերի կորուստները նվազագույնի հասցնի»: Մասնավորապես, կկրճատվեն կամ չեղյալ կհայտարարվեն թոփ-մենեջերների աշխատավարձերը ու կսառեցվեն ներդրումային նախագծերը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:




























