Ադրբեջանի բանակում հերթական արտակարգ պատահարն է գրանցվել: ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Նախիջեւանի եւ Հայաստանի սահմանին ականի վրա պայթել է բանակային բեռնատարը:

Դեպքը գրանցվել է Նախիջեւանի Սադարակի շրջանի  N զորամասում: Պայթել է «Ուրալ» մակնիշի բեռնատարը, որն այժմ ոչ պիտանի վիճակում է:

Բեռնատարի վարորդ Նովրուզ Զեյնալովը տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: