Լեհաստանում հաջորդ շաբաթ ԱՄՆ-ը 300 զինվոր ու F-16 12 կործանիչ կուղարկի: Այս մասին հաղորդել է հանրապետության ՊՆախարար Տոմաշ Սեմոնյակը մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա՝ ամերիկյան օդանավերը ու զինվորականները հանրապետություն են ժամանում մարզվելու նպատակով, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նշենք, որ 2011-ին ստորագրված լեհ-ամերիկյան միջկառավարական համաձայնագրի համաձայն՝ հանրապետությունում լեհ ռազմական օդաչուներին ուսուցանելու համար եռամսյակը մեկ այնտեղ են ժամանում ամերիկացի զինծառայողներ:

Ժամանող զինվորականների քանակությունը չի կարող գերազանցել 250-ը:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հաղորդել է, որ կապված ուկրաինական ճգնաժամի հետ ԱՄՆ-ն ընդլայնում է Լեհաստանում ու Բալթյան երկրներում իր ռազմական համագործակցությունը: