Լեհական ընկերությունը մշակել է սարք՝ կազմելու «քնի քարտեզ», որը թույլ է տալիս քնել-հանգստանալ 2-3 ժամերի ընթացքում:
Ինչպես հաղորդվում է, արտաքուստ այն դիմակ է հիշեցնում, որի հաղորդիչները չափում են օրգանիզմի կենսաբանական ազդակները, այդ թվում՝ ուղեղային գործունեությունը, աչքերի բիբերի շարժումները ու մկանների լարվածությունը: Հավաքված տվյալները փոխանցվում են սմարթֆոնին ու հատուկ ծրագիրը ստեղծում է օգտագործողի, այսպես կոչված, քնի քարտեզ:
Սարքի արտադրությանը նպաստել են իրենք օգտագործողները: Սոցցանցերից մեկում նրանք տեղադրել են իրենց արտադրանքի նկարագրությունը՝ խնդրելով հավաքել 100 հազար դոլար: Այն այնքան է հետաքրքրել գնորդներին, որ գյուտարարները ստացել են 430 հազար դոլար:
Դիմակների առաջին խմբաքանակը վաճառքի կհանվի մայիսին: Այն կարժենա մոտ 225 դոլար, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























