«Օպել» մակնիշի ավտոմեքենայից պայուսակ գողացած «Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 24-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ կայանված մի ավտոմեքենայից գողացել են պայուսակ եւ «Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով հեռացել:

Պարզվել է, որ հունվարի 24-ին, ժամը 13.50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնի բակում կայանված «Օպել Տիգրա» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են 58-ամյա Հրանուշ Ա.-ին պատկանող պայուսակը, որի մեջ եղել է 3.850 դոլար, 10.000 դրամ եւ անձնագիր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 31-ամյա Էդվարդ Ա.-ն է:

Մարտի 5-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների եւ Վետերանների խորհրդի անդամների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ` Էդվարդ Ա.-ն ներկայացել է բաժին` ներկայացնելով հափշտակված 3.850 դոլարը եւ 10.000 դրամը:

Կատարվում է նախաքննություն: