Ոստիկանության Թումանյանի բաժնում, փետրվարի 12-ին, ժամը 15.25-ին, 27-ամյա Արամ Ծ.-ն հաղորդում էր տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ դարպասը կոտրելով` մտել են Ալավերդի-Հաղպատ ճանապարհահատվածում գտնվող իր ավտոտնակ եւ գողացել ավտոպահեստամասեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ մարտի 5-ին պարզվել է, որ 26-ամյա Սարգիս Շ.-ն մուտքի դռան փականի ամրօղակը կոտրելով` մտել է ավտոտնակ եւ գողացել 747.000 դրամ ընդհանուր արժողության պահեստամասեր:

Կատարվում է նախաքննություն: