Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, մարտի 5-ին, ժամը 20.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել Սոչի-Երեւան չվերթի ինքնաթիռով Երեւան ժամանած, 39-ամյա Ռուբեն Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. հունվարի 25-ից հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով: