Օրերս ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 55-ամյա Մարգարիտա Մ.-ն հարեւանուհու` 26-ամյա Արմինե Ղ.-ի տնից գողացել է նրա բջջային հեռախոսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները Մարգարիտ Մ.-ին իր բնակարանից բերման են ենթարկել բաժին:

Հափշտակվածն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: