Մարտի 5-ին հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 20-ամյա Էրիկ Խ.-ն եւ 21-ամյա Գարիկ Ա.-ն: Նրանք հիվանդանոցում հայտարարել էին, որ Հ. Ներսիսյան փողոցի թիվ 10 շենքի շքամուտքում վայր են ընկել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 5-ին, ժամը 18.00-ին, Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 6 շենքի հարեւանությամբ գտնվող նորակառույց ճանապարհին վիճաբանություն է տեղի ունեցել Էրիկ Խ.-ի, Գարիկ Ա.-ի եւ 21-ամյա Սոս Ա.-ի ու վերջինիս երկու ընկերների միջեւ: Սոս Ա.-ն փայտով մի քանի անգամ հարվածել է Գարիկ Ա.-ի գլխին, իսկ քաշքշուկի ժամանակ Էրիկ Խ.-ն փորձել է բաժանել, որի ընթացքում ձեռքն անկանոն շարժելու հետեւանքով դուրս է ընկել տեղից:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:




























