Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 5-ին, ժամը 19.30-ին, 27-ամյա Արշավիր Ղ.-ն կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն հրացանի փող, սվին-դանակ` պատյանով, 7,62 մմ տրամաչափի 47 եւ 5,45 մմ տրմաչափի 15 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 5-ին, ժամը 19.30-ին, 1958 թ. ծնված Արամ Դ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի, հարթափող որսորդական հրացան, ինքնաշեն ատրճանակ, ինքնաշեն 2 նռնակ, «ԱԿԱ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 50 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 5-ին, ժամը 16.30-ին, 1958 թ. ծնված Մարգար Ս.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:




























