ԱՄՆ-ն Սեւ ծով է ուղարկել ԱՄՆ ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի «Տրակստոն» էսմինեցը: Գերատեսչության ներկայացուցիչ Ջոն Փսակին ասել է, որ էսմինեցը պետք է հատի Բոսֆորը մարտի 7-ին ու կանգառ անի ռումինական նավահանգստում: Ինչպես նշվում է ԱՄՆ պետքարտուղարությունում, դա կապված չէ Ղրիմի իրադարձությունների հետ:

«Մոնտրյոյում կնքված համաձայնագրի համաձայն՝ ԱՄՆ ՌԾՈւ Վեցերորդ նավատորմը Թուրքիային հաղորդել է այդ երթուղու մասին փետրվարի 5-ին, ինչը, իհարկե, նախքան Ղրիմի իրադարձություններն է եղել»,-ընդգծել է Փսակին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: