Ղրիմի Ռադայի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը Մոսկվայում ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ բանակցությունների ընթացքում խոստացել է Ռուսաստանին միացնել ամբողջ Ուկրաինան: Կոնստանտինովը սպասում է նոր Բոգդան Խմելնիցկիի գալուստին, ով կիրականացնի այդ գործընթացը:
«Ուկրաինան միասնական հզոր ռուսական աշխարհի մի մասն է: Հենց որ մենք որոշենք Ղրիմի հետ կապված հարցը, իսկ ես վստահ եմ, որ մենք դա կանենք, պարզապես պարտավոր ենք գործադրել առավելագույն ջանքեր, որպեսզի պաշտպանենք ոչ միայն Ուկրաինայի ռուսներին»,-կարծում է Կոնստանտինովը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:



























