Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկանդալային հայտարարություն է արել՝ նշելով, թե մարտի 30-ի ընտրություններից հետո կարող են փակվել Facebook-ը եւ Youtube-ը։
Թուրքական ATV հեռուստաընկերության ուղիղ եթերում Թուրքիայի վարչապետը պատասխանել է հարցերին, անդրադառնալով նաեւ Թուրքիայում մեծ աղմուկ հանած ինտերնտետի գրաքննության եւ սահմանափակման մասին օրենքին։
«Մեր մտցրած ինտերնտեի մասին օրենքին որոշները առարկեցին։ Մենք արեցինք այն, ինչ պիտի անեինք։ Այդ ոլորտում մարտի 30-ից հետո նոր քայլեր կան։ Facebook-ի եւ Youtube-իհետ կապված բաներ էլ են ասում։ Այդ խնդրում մենք վճռական ենք։ Մենք չեն կարող այս ազգը զոհաբերել Youtube-ին եւ Facebook-ին։ Ինչ պետք է անելու ենք, այդ թվում դրանց փակումը Թուրքիայում»,-ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։




























