Եթե պատժամիջոցների առաջին փաթեթը ազդեցություն չունենա Ռուսաստանի վրա՝ կապված վերջինիս Ուկրաինա ներխուժելու հետ, դրա կհետեւի երկրորդը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը ու պարզաբանել, որ պատժամիջոցները կուղղվեն ռուսաստանցի գործարարների ու այն անձանց դեմ, որոնք նախագահ Պուտինի մերձավորներն են:
Խոսքը կարող է լինել ակտիվների սառեցման, համագործակցության կամ վիզաների դադարեցման մասին, ընդգծել է Ֆաբիուսը, փոխանցում է ЛІГА-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ըստ նրա՝ ուկրաինական ճգնաժամը, հնարավոր է, ամենալուրջ ճգնաժամ է՝ Սառը պատերազմի ժամանակաշրջանից ի վեր:
Հիշեցնենք, որ մարտի վեցին ԵՄ-ն դադարեցրել է Ռուսաստանի հետ բանակցությունները՝ կապված վիզային ռեժիմի ազատականացման հետ:



























