Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է մասնակցել Ուկրաինային ու գումարի չափը կորոշի ԱՄՀ հետ խորհրդակցությունների արդյունքում:

«Մենք դրական ենք վերաբերում Ուկրաինային  ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն: Անհրաժեշտ գումարը կորոշվի ԱՄՀ հետազոտական առաքելության աշխատանքի արդյունքում ու հենց Ուկրաինայի հետ խորհրդակցելուց հետո»,-ասել է Կիսիդան, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ըստ նրա՝ Տոկիոն «ցավով ու մտահոգությամբ հետեւում է Ուկրաինայում տիրող իրադարձություններին: