Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 7-ին, ժամը 12.06-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 44/2 շենքի 1-ին հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն:
Պարզվել է, որ բնակարանում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ. այրվել են կենցաղային իրեր (մոտ 2 քմ):
Հրդեհը մարվել է ժամը 12.26-ին:
Բնակիչ 26-ամյա Ն. Մ.-ն ստացել է այրվածքներ եւ հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:




























