Չինաստանը դեմ է, որպեսզի միջազգային հարաբերությունների պրակտիկայում որեւէ մեկը «ինչ-որ մեկին սպառնալիքներով սպառնա»: Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանը՝ անդրադառնալով արեւմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու խնդրին:
«Ներկա վիճակում մենք հույս ունենք, որ կողմերը կկարողանան խուսափել իրավիճակի հետագա բարդացումից եւ համատեղ ջանքեր կներդնեն ճգնաժամի քաղաքական լուծման որոնման ուղղությամբ: Դա միակ ելքն է»,-ամփոփել է նա:
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Պեկինը կողմ է, որ Ուկրաինայում ճգնաժամը լուծվի քաղաքական մեթոդներով եւ համարում, որ դա ստեղծված վիճակից դուրս գալու միակ ուղին է:
«Մենք կոչ ենք անում Ուկրաինայում համապատասխան կողմերին, օրենքի շրջանակներում, երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով լուծել համապատասխան հարցերը, արժանի կերպով պաշտպանել Ուկրաինայի բոլոր ժողովուրդների շահերը»,-ասել է դիվանագետը՝ ցանկություն հայտնելով, որ Ուկրաինայում «արագ վերականգնվի հասարակական կարգուկանոնը», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























