Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 7-ին, ժամը 11.23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 48/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 64-ամյա Ա. Տ.-ի դին:
Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:




























