Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան վավերացրել է ՄՄ անդամ-պետությունների միջեւ ծառայողական ու քաղաքացիական զենքի տեղաշարժի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Այս մասին ասվում է ԵՏՀ հաղորդագրությունում:

Նախագծով նախատեսվում է, որ ՄՄ-ին անդամակցելուց հետո կընդունեն միասնական փաստաթուղթ՝ միասնական որսորդական տոմս:

«Այս մասին վաղուց էին խնդրում որսորդները, կլինի ինչպես Եվրոպայում»,-ասել է ԵՏԿ  առեւտրի նախարար Անդրեյ Սլեպյովը, որի խոսքերը մեջբերվում է հաղորդագրությունում: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: