Հակակոռուպցիոն քարոզչության արդյունքում Չինաստանում դատապարտել են 31 հազար չինացի պաշտոնյաների՝ հակաիրավական գործողությունների ու պաշտոնական դիրքի չարաշահման համար:
Դատական մարմինները ամփոփել են հակակոռուպցիոն քարոզչությունը, փոխանցում է «Սինհուան»:
Ըստ որում նշվում է, որ 680 մեղադրյալների դատավճիռը վերաբերում էր բարձրագույն ղեկավարների: Նրանց մոտ տաս տոկոսը դատապարտվել է հինգ եւ ավելի տարով:
«2012-ին նախաձեռնված հակակոռուպցիոն ծրագիրն իր արդյունքներն է տալիս: Աշխատավայրում օրենքի խախտումները ավելի հազվադեպ են դարձել»,-փաստել է Չինաստանի Բարձրագույն ազգային դատարանի Երրորդ քրեական դատարան տնօրեն Պեյ Սյանդինը:




























