Գերմանիայի բնակիչները ոգեւորված չեն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների գաղափարով: Այդ մասին վկայում է ARD հեռուստաընկերության եւ Die Welt թերթի անցկացրած հարցումը:

Միայն հարցվողների 38%-ն են կողմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, իսկ  72%-ը կողմ  է  Ուկրաինայի կառավարությանն օգնություն ցուցաբերելուն, հայտնում է  Reuters-ը:

Գերմանացիների մեծամասնությունը (81%) Վլադիմիր Պուտինին չի վստահում, իսկ 81%-ը վստահ է, որ Պուտինը այն առաջնորդն է, որը կօգտագործի բոլոր միջոցները՝ Ռուսաստանի շահերն առաջ տանելու համար: 

Ընդ որում Ուկրաինայի հարցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիրքորոշմանը աջակցում  են 71%-ը: