Ավստրալիայի ոստիկանները գտել են գերմանացի զբոսաշրջիկին, որը մոլորվել էր մոտ երկու շաբաթ առաջ: Պարզվել է, որ ճանապարհորդ գերմանացին այդ ընթացքում եղել է անապատում եւ կենդանի մնալու համար սնվել է միջատներով:

Դանիել Դուդզիժը փետրվարի վերջին ոտքով ճանապարհորդության է ելել Ավստրալիայի արեւելյան մասում եւ չի կարողացել դուրս գալ անապատային տեղանքից:

Երբ մոլորված զբոսաշրջիկին գտել են, նա կատակել է, որ ավստրալիական անապատում այնքան ճանճ կա, որ այնտեղ անհնար է սովից մահանալ:

Հիմա նա մտադիր է շարունակել իր ճանապարհորդությունը երկրի հյուսիսային շրջաններում, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը: