Բաքվում անհայտ անձը փողոցում ծեծել է տարեց կնոջը եւ նրա փոքրիկ թոռնուհուն:
ANS PRESS-ը, վկայակոչելով Բաքվի ոստիկանության վարչությանը, հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սագիլ ավանում: Ըստ տեղեկության՝ երեկ ժ. 16:54-ի սահմաններում դաժան ծեծի են ենթարկվել 64-ամյա Միրվարի Ատակիշիեւան եւ իր 4-ամյա թոռնուհին:
Միջադեպը տեղի է ունեցել փողոցում՝ անցորդների աչքի առաջ: Նրանց վրա հարձակվել է անհայտ մի մարդ եւ սկսել բռունցքներով եւ ոտքերով հարվածել: Տատիկը ստացել էր գանգուղեղային փակ վնասվածք, իսկ երեխայի մոտ էլ դեմքի վնասվածք է ախտորոշվել: Ով եւ ինչու է նրանց ծեծել, դեռ հայտնի չէ: Կատարվում է քննություն:




























