ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը կստորագրվի մոտ օրերս: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Deutsche Welle-ն:
«Մոտ օրերս կամ առաջիկա շաբաթներին»,-հայտարարել է Մերկելը՝ ԵՄ արտակարգ գագաթաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Միաժամանակ, Մերկելն ընդգծել է, որ Ուկրաինայի ներկա կառավարությունը արժանիորեն է վերաբերվում այդ համաձայնագրի ստորագրմանը:
Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը նշել է, որ «ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի մասով լրացուցիչ խորհրդակցություններ տեղի կունենան՝ ուկրաինական ապրանքների Ռուսաստան արտահանման համար բացասական հետեւանքներից խուսափելու համար»:




























