Հնդկաստանում համալսարանից քաշմիրցի 66 ուսանողների են հեռացրել, քանի որ նրանք սատարել են Պակիստանի կրիկետի հավաքականին՝ Հնդկաստանի ազգային հավաքական հետ խաղի ժամանակ:

Հաղորդվում է, որ հյուսիսային Ուտտար-Պրադեշ նահանգում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, լրջորեն դիտարկում են քաշմիրյան ուսանողներին մեղադրանք ներկայացնելու հնարավորությունը: Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Ուսանողները որոշումը համարում են դիսկրիմինացիոն: Նրանք կարծում են, որ ոչ թե պակիստանյան թիմին աջակցելն է հեռացման պատճառ դարձել, այլ նրանց հավատքը: