Արգենտինայի ոստիկանությունը զեկուցել է թմրավաճառների մի հանցախմբի բռնելու մասին, որոնք կոկայինը դահուկներում տեղափոխելու տեխնոլոգիա են հայտնագործել:
Հաղորդվում է, որ թմրավաճառները կոկայինը սեղմել են մանր հաբերում, որոնք հետո տեղադրել են դահուկների սահող մակերեսի տակ: Մեկ դահուկում տեղավորվում է 1 կգ թմրանյութ: Հանցախմբի մոտ հայտնաբերվել է յոթ զույգ դահուկ՝ 14 կգ կոկայինով:
Նշվում է, որ խմբավորման կազմում ընդգրկված են եղել հինգ արգենտինացի եւ մեկ իսպանացի: Բոլորը պատրաստվում էին դահուկներով մեկնել Մադրիդ: Ոստիկանությունը նրանց խուզարկության ժամանակ հայտնաբերել էր նաեւ 24 կգ կոկային եւ 40-50 հազար «էքսթազի» հաբ:
Իրավապահները հանցախմբին հետեւում էին վեց ամիս: Թմրանյութերը Եվրոպա ներմուծելուց առաջ հանցագործները «էքսթազիի» վաճառքով էին զբաղվել Բուենոս-Այրեսի ակումբներում, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները:




























