Հայաստանի գլխավոր դատախազն այսուհետեւ հաշվետու կլինի Ազգային ժողովին: Նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել մի խումբ պատգամավորները, որն ընդունվել է այսօր՝ մարտի 7-ին, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում եւ կներառվի առաջիկա ԱԺ քառօրյայի օրակարգում:
Նոր օրինագծի համաձայն՝ ԱԺ քառօրյա լիագումար նիստում պատգամավորները կարող են հարցեր ուղղել գլխավոր դատախազին:
Որոշվել է, որ նոր գլխավոր դատախազը ԱԺ-ին հաղորդում կներկայացնի մյուս տարվանից` 2015 թվականից:




























