Շատերը սոլյարի գնում են ոչ թե արհեստական արեւայրուքի համար, այլ սթրեսից ազատվելու համար: Նման կարծիքի են հանգել Հյուսիսային Քարոլինայի համալսարանի աշխատակիցները, հաղորդում է The Daily Mail-ը:
Գիտնականները 18-25 տարեկան 706 կանանց շրջանում հարցում են անցկացրել այն մասին, թե ինչն է ստիպում նրանց սոլյարի գնալ: Հարցվողների մեծամասնությունն, այնուամենայնիվ, գնում էր արտաքին տեսքը բարելավելու համար, սակայն շատերը նշել են, որ սոլյարին նվազեցնում է սթրեսի մակարդակն ու լիցքաթափում է. հաղորդում է MedDaily.ru-ն:
Հարցման ենթարկվածների 45 տոկոսը կյանքում էին սոլյարիից օգտվում, իսկ 30 տոկոսը մեկ տարի առաջ: Շատերն արհեստական արեւայրուքի դիմել են դեռահաս տարիքում՝ չիմանալով առողջության համար հետեւանքների մասին: «Մինչեւ 35 տարեկան» խմբում մաշկի քաղցկեղի ռիսկն ավելի բարձր է: Այս խմբի մոտ մելանոմայի ի հայտ գալու հավանականությունը 75 տոկոսով բարձր է: Ամեն տարի աշխարհում մաշկի քաղցկեղ ախտորոշում են ավելի քան 3.5 մլն մարդու մոտ: Ավելի քան 28 մլն մարդ տարեկան օգտվում է սոլյարիներից:



























