Քալիֆորնիական Գլենդեյլ քաղաքում մեծ բեռնատարի մեջ հայտնաբերել են նյութեր՝ նախատեսված ռումբ պատրաստելու համար: Բեռնատարը վարել է քաղաքի հայ բնակիչը: Պարզվել է, որ տղամարդը հետախուզման մեջ է՝ նախկին կնոջ վրա ծանր մուրճով հարձակվելու համար: Այս մասին գրում է «Glendale News-Press» պարբերականը:
32-ամյա Համբարձում Ռուշանյանին մեղադրանքներ են ներկայացվել՝ պայթուցիկ սարք պատրաստելու համար նախատեսված նյութեր պահելու համար: Նա նախկին ընկերուհուն հաղորդագրություն էր ուղարկել, թե ռումբ է պատրաստելու:
Անցած ամռանը Ռուշանյանը ներխուժել էր տուն, մեծ մուրճով հարվածել կնոջ մորը, ապա ջարդուփշուր արել տան կահկարասին: Ձերբակալվելուց հետո նա թաքնվել էր քննությունից:
Տղամարդը պնդել է, թե մեքենան իրեն չի պատկանում, նա պարզապես վարում է այն: Ռուշանյանն այդ կնոջ հետ հանդիպել է վեց տարի , իսկ անցած տարի բաժանվել էին: մարտի 13-ին նա կանգնելու է Բըրբենքի դատարանի առջեւ:




























