Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե Թուրքիայում խոսք չի կարող լինել Facebook-ի կամ Youtube-ի փակման մասին։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է լրագրողների հարցերին, այդ թվում անդրադարձել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե մարտի 30-ի ընտրություններից հետո Թուրքիայում Facebook-ը եւ Youtube-ը կարող են փակվել։

«Թուրքիան ժողովրդավարական երկիր է։ Youtube եւ Facebook պլտաֆորմները աշխարհի ամեն կողմում գործում են եւ Թուրքիայում դրանց փակման մասին խոսք չի կարող լինել»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Նշենք, որ մարտի 6-ի երեկոյան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկանդալային հայտարարություն է արել՝ նշելով, թե մարտի 30-ի ընտրություններից հետո կարող են փակվել Facebook-ը եւ Youtube-ը։  Այդ խնդրում մենք վճռական ենք։ Մենք չեն կարող այս ազգը զոհաբերել Youtube-ին եւ Facebook-ին։ «Ինչ պետք է անելու ենք, այդ թվում դրանց փակումը Թուրքիայում»,-ասել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։