Մշակվել մեթոդ, որը թույլ կտա կույրերին հետեւել շրջապատի տեղաշարժերին եւ մարդկանց շարժումներին լսողության օգնությամբ:

Իսրայելցի գիտնականների խոսքով, սա նման է չղջիկների էխոլոկացիայի մեթոդին: Մեթոդը մշակել են Երուսաղեմի համալսարանում:

Առաջին հաջողություններից հետո հետազոտողները հատուկ ծրագիր են մշակել iPad-ի եւ iPhone-ի համար, որը տեսախցիկի օգնության լուսանկարում ու առանձնացնում իրերի եւ մարդկանց ուրվագծերը՝ վերածելով այն ձայնի, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Կամավորների շրջանում անցկացրած փորձից հետո գիտնականները պարզել են, որ ամենահաջողակները կարողացել են ծրագրի օգնությամբ ճանաչել մարդկանց ուրվագծերը, «տեսնել» նրանց շարժուձեւն ու դիրքերը

Ընդ որում պարզվել է, որ տվյալ տեղեկությունը մշակվում է ոչ թե լսողության հատվածում, այլ տեսողության: Այսինքն ուղեղն ի վիճակի է տարբեր հատվածներ օգտագործել տեղեկության տարբեր աղբյուրների մշակման գործում: