Twitter միկրոբլոգերի ծառայությունը գնել է IBM 900 պատենտներ՝ 36 մլն դոլարով: Այս մասին ասվում է Twitter-ի փաստաթղթերում:
Այժմ Twitter-ը ունի 956 պատենտներ ու մոտ հարյուր պատենտային հայց ԱՄՆ-ում ու այլ երկրներում, ասվում է հայտարարությունում: Մասնավորապես, միկրոբլոգերի ծառայությունը պատենտներ է ստացել՝ «ինտերակտիվ տարածությունում գովազդների ներկայացման մեթոդներ», «URL-ի միջոցով արդյունավետ տեղեկություններ ստանալու»:
Փաստաթղթերի համաձայն՝ տրված պատենտների գործողությունների ժամկետը կսպառվի 2016- 2031թթ ընթացքում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























