ԵՄ կենտրոնն ու AEGEE Հայաստանը, այսօր՝ մարտի 7-ին, անցկացրել են Էրասմուզ գումարած (Erasmus+) ծրագրի տեղեկատվական երկրորդ օրվա միջոցառումը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան բացման խոսքում նշեց, որ այս ծրագիրը աջակցում է կազմակերպություններին` անդրազգային համագործակցությամբ աշխատելու եւ ներկայացնելու կրթության, վերապատրաստման, երիտասարդության եւ սօորտի ոլորտներում իրենց լագաույն փորձը: «Այս ծրագիրը հնարավորություն է ուսանողների, վերապատրաստողների, անձնակազմերի ու կամավորների համար որոշակի ժամանակահատված լինել արտերկրում` ավելացնելու իրենց հմտություններն ու աշխատունակությունը տանը», ասաց դեսպանը:
Ավելի քան 70 ուսանողներ, ակտիվիստներ Հայաստանի տարբեր շրջաններից եւ քաղաքացիական հասարակության երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովային, Իտալիայից, Իսպանիայից, Չեխիայից եւ Թուրքիայից հնարավորություն ունեցան բացահայտելու Եվրոպական միության տրամադրած կրթական եւ դասընթացային նոր հնարավորությունները:
Այս միջոցառումների նպատակը հայ ուսանողների եւ քաղաքացիական հասարակության երիտասարդական կազմակերպությունների շրջանում իրազեկվածության բարձրացումն է ԵՄ կողմից տրամադրվող կրթական ու դասընթացային նոր հնարավորությունների մասին: Էրառմուզ+-ը կրթության, վերապատրաստման, երիտասարդության եւ սպոորտի վերաբերյալ ԵՄ նոր ծրագիրը 2014-2020թթ. համար: Էռասմուզ+-ը միավորում է ԵՄ 7 գործող ծրագրեր: Առաջին անգամ Եվրոպական միությունը աջակցում է սպորտի ոլորտը: Էռասմուզ+-ը համագործակցության ավելի մեծ թվով հնարավորություններ է առաջարկում կրթության, վերապատրաստման, երիտասադրության եւ սպորտի ոլորտներում:
Տեղեկատվական օրվա անկյունաքարային մոտեցումներից մեկը հետաքրքրված երիտասարդներին տեղեկատվություն, խորհրդատվություն եւ ուղղորդում տրամադրելն է: Բանախոսները կպատասխանեն հարցերին, մասնակիցներին էլ խրախուսվում է ակտիվորեն մասնակցել Եվրոպայում կրթական ընթացիկ ծրագրերի մասին քննարկումներին: Միջոցառման հիմնական խնդիրն է խթանել քաղաքացիական ակտիվությունը, ավելացնել ԵՄ-ին առնչվող գիտելիքը եւ բարձրացնել ԵՄ մասին իրազեկվածությունը երիտասարդների շրջանում:
ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին եւ նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տեւողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» եւ «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։




























