Թուրքիայի ՊՆ-ն դադարեցրել է ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերության հետ բանակցությունները ՝ կապված Altay հեռանկարային ռազմական տանկի շարժչի համատեղ մշակման հետ: Բանակցությունները դադարեցնելու առիթը Ճապոնիայում գործող ռազմական արտահանման արգելքն է: Գործարքն օրակարգից հանվել է, սակայն կողմերը այլ ուղղություններով ռազմա-տեխնիկական համագործակցության մասին են պայմանավորվել, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Defense News-ը:
Ճապոնական կողմին դուր չի եկել նաեւ այն, որ Թուրքիան մտադիր էր նոր տանկերն արտահանել երրորդ երկրներ: Այժմ թուրքական պաշտպանական գերատեսչությունը մեկ այլ գործընկեր պետք է գտնի, որը կհամաձայնի մասնակցել տանկային շարժչի մշակման ծրագրին:
Տանկային շարժիչի վերաբերյալ երկու երկրների բանակցությունները շարունակվում էին նախորդ տարվա վերջերից: Սպասվում էր, որ նախագծին միանալու էին ճապոնական Mitsubishi Heavy Industries-ը ու թուրքական TUSAS Engine Industries-ը:
Տանկի սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2015-ին:




























