Երեւանի Տերյանի փողոցում գտնվող «Լա-Սկալա» ակումբում, մարտի 6-ի կեսգիշերին թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել հաճախորդի ու աշխատակիցների միջեւ: Նրանք վիճաբանության են բռնվել, որին հաջորդել է ծեծկռտուքը: Այն հիմնականում ծավալվել է մատուցողի ու հաճախորդի միջեւ:
Դեպքից ժամեր անց վերջինս դիմել է իրավապահ մարմիններին, որից հետո մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկվել ակումբի մատուցողն ու եւս մի քանի հոգի:
NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ միջադեպի առթիվ կատարվում է քննություն:




























