eBay-ում simon_xii օգտատերը վաճառքի է հանել ՏՈՒ-95 ՄՍ կործանիչը: Օդանավը բնութագրվում է որպես «օգտագործված»: Լոտի նախնական արժեքն է երեք միլիոն դոլար: Լուրը գրելու պահին կործանիչի համար մեկ դրույք էր գրանցվել:
Ըստ լոտի նկարագրության՝ կործանիչն Ուկրաինայում է եւ կարող է աշխարհի ցանկացած երկիր տեղափոխվել՝ բացառությամբ 47 պետությունների:
Հաղորդվում է, որ վաճառվող օդանավը արտադրվել է 1987թ.: Դրա թռիչքների ծավալը կազմում է 454 ժամ եւ 24 րոպե՝ ընդհանուր թռիչքային հինգ հազար ժամ ռեսուրսից: Գնելու դեպքում՝ վաճառողը պարտավորվում է վճարել օդանավի առաքման ծախսերը Նիկոլայեւի կամ Օդեայի նավահանգիստ: Հատուկ նշվում է, որ օդանավը պատրաստ չէ թռիչքներ կատարելուն:
Պետք է նշել, որ լոտի լուսանկարներում ցուցադրված է Ուկրաինայի ՌՕՈՒ-ի ՏՈՒ-95 ՄՍ օդանավ, ինչպես նաեւ դրա օգտագործման փուլերը՝ ներառյալ օդանավի մասերի ուտիլիզացումը:
Կործանիչը վաճառքի հանած օգտատերը ներկայանում է որպես Գերմանիայում, Շվեյցարիայում, Ուկրաինայում եւ Շվեյցարիայի Լյուցերնում ներկայացուցչություններ ունեցող ընկերության ներկայացուցիչ, հայտնում է lenta.ru-ն:
Ներկայումս Ուկրաինայի սպառազինության մեջ ՏՈՒ-95 ՄՍ տեսակի օդանավեր չկան: մինչեւ 1993 թ. երկիրն ուներ այդպիսի 23 օդանավ: Նրանց ութը Ուկրաինայի կառավարությունը հանձնել էր Ռուսաստանին՝ գազի պարտքի դիմաց: Մնացած 15 կործանիչները, ինչպես նաեւ պահեստում գտնվող չորսը, ոչնչացվել էին 2002թ.:



























