Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն արձագանքում է ու իր գնահատականն է տալիս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, բացի Հայաստանից: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայոց համազգային շարժման գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը:

Նա ափսոսանք է հայտնել որ Հայաստանի իշխանությունները «այնքան խուլ ու կույր են», որ ոչ մի կերպ չեն արձագանքում ուկրաինական իրադարձություններին: Ըստ նրա՝ դա «հանցավոր» լռություն է: «Ուկրաինացիները պայքարում են իրենց ազատ ապագայի համար ու դա տեսնում են եվրաինտեգրման ճանապարհին: Սակայն Ռուսաստանը կարծում են, որ ուկրաինացիները չեն կարող լավ ապրել Եվրոպայում, այլ՝ Մաքսային միությունում: Կգա ժամանա, երբ ռուս ժողովուրդը եւս կընդվզի սեփական իշխանության դեմ: Վաղ, թե ուշ Ռուսաստանում եւս տեղի կունենան իրադարձություններ՝ ուկրաինականի նման»,-վստահ է Կարապետյանը: