Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն իր շրջապատող կանանց մարտի 8-ի առթիվ նվիրելու է իր «անկեղծ ժպիտը»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
«Կանանց ցանկանում եմ ժպիտ, անկեղծ ժպիտ: Վաղուց չեմ տեսել, վաղուց մարդիկ հնարավորություն չեն ունեցել անկեղծ ժպտալու»,- ասաց ու ժպտալով ավելացրեց. «Ես էլ իրենց իմ անկեղծ ժպիտն եմ նվիրում այսօր»:
Պատգամավորը նվերներ չի պատրաստել նույնիսկ իր կին գործընկերների համար. «Խորհրդարանում ծաղիկներ նվիրելու գեղեցիկ սովորություն ուներ Աղասի Արշակյանը, իսկ մենք էդքան շնորհք չունենք:
Մարտի 8-ը Խաչատրյանների ընտանիքն անցկացնում է սովորականի նման:
«Երբ մայրս կար, հավաքվում էինք, նշում, բայց նվերներ չէինք անում: Նման սովորություն չունենք: Մենք նույնիսկ մեր հոր ծնունդն էինք մոռանում, մի օր անցնում էր, ջղայնանում էր մեզ վրա: Մեզ համար տարբերություն չկա՝ ինչ տոն է»,- նշեց Լյովա Խաչատրյանը:




























